ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նեմցովի սպանության գործով հինգ մարդ է կալանավորվել

Նեմցովի սպանության գործով հինգ մարդ է կալանավորվել
09.03.2015 | 13:01

Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի մինչև ապրիլի 28-ը կալանքի տակ է վերցրել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող երկու անձանց՝ Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին։ Որոշումը հրապարակելիս դատավորը ասել է, որ Դադաևի մեղքը ապացուցվում է ինքնախոստովանական ցուցմունքով։ Գուբաշևը իր մեղքը չի ընդունել։ Եվս երեք կասկածյալ կալանքի տակ է վերցվել մինչև մայիսի սկիզբը։ Բորիս Նեմցովի սպանության գործով հինգ մարդ է անցնում՝ չեչենական ոստիկանության «Հյուսիս» ջոկատի հրամանատար Զաուր Դադաևը, մասնավոր անվտանգության ծառայության աշխատակից Անզոր Գուբաշևը, նրա կրտսեր եղբայր Շահիդ Գուբաշևը, Թամերլան Էսկարխանովը և Խամզատ Բախաևը։
Գրոզնիում մահացել է Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվողը: Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ Գրոզնիում ձերբակալել են տղամարդու, ով դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին: Նա ոստիկանության ուղղությամբ նռնակ է նետել, որի հետևանքով տուժել է միայն ինքը։ «Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Գրոզնիի բնակիչը, ում կասկածում էին սպանության մեջ, արգելափակվել է բազմահարկ շենքերից մեկի բնակարանում: Ոստիկաններին հանձնվելու պահանջին ի պատասխան նա նրանց ուղղությամբ ձեռքի նռնակ է նետել»,- պատմել է աղբյուրը: Պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ և տեղում մահացել է:

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ